Home / Армения / Մի’ օգտվեք «Արմավիայի» ծառայություններից. Կիրո Մանոյան

Մի’ օգտվեք «Արմավիայի» ծառայություններից. Կիրո Մանոյան

ՀՅԴ ներկայացուցիչ, Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր իր բլոգում հորդորել է «հաջորդ անգամ չօգտվել «Արմավիայի» ծառայություններից»:

Նա նշել է, որ «Արմավիայի» ինքնաթիռով այսօր վաղ առավոտյան Բեյրութ է ժամանել հինգ ժամ ուշացումով և չի ստացել իր ուղեբեռը, իսկ երկուշաբթի նա պետք է հետ վերադառնա Հայաստան:

Մանոյանի հավաստմամբ` «Արմավիան» տեղ չի հասցրել նաև ինքնաթիռում ներկա ուղևորների գրեթե կեսի ուղեբեռը, և դրա համար անգամ ներողություն չի խնդրել:

«Արմավիայի» ներկայացուցիչները քաղաքական գործչին ասել են, որ չեն պատրասվում փոխհատուցել ուշացման և բոլոր այն անհանգստությունների համար, որ պատճառել են ուղևորներին:

«Դա տեղի է ունենում այն պատճառով, որ «Արմավիան» մենաշնորհ ունի Երևանի և Բեյրութի միջև իրագործվող չվերթների ոլորտում: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ «Արմավիան» «չափազանց մոտ է» իշխող վերնախավին»», – իր բլոգում գրել է Կիրո Մանոյանը:

«Հաջորդ անգամ մի չվեք «Արմավիայով», ասենք նրանց, որ ես եմ այդպես ասել», – հավելել է Մանոյանը: