Home / Հայաստան / Ազգային Ժողովի մոտ կբողոքեն օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ

Ազգային Ժողովի մոտ կբողոքեն օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ

Այսօր ժամը 17:00 Ազգային ժողովի` Բաղրամյան պողոտայի մուտքի մոտ «Սարդարապատ շարժումը» ցույց կանցկացնի` օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ։

Նախաձեռնող խումբը տարածած հաղոդագրությամբ հիշեցնում է, որ երկուշաբթի` դեկտեմբերի 6-ին, կսկսվի Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի օրակարգում է Լեզվի և Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների օրինագիծը: «Այդ օրինագծով նախատեսվում է բացել օտարալեզու դպրոցներ, ինչը լրջորեն կվտանգի հայոց լեզուն և անկախ պետականությունը»: