Home / Հայաստան / 2 միլիոն դոլար արժողությամբ ջութակը գողացել են արագ սննդի կետից

2 միլիոն դոլար արժողությամբ ջութակը գողացել են արագ սննդի կետից

Լոնդոնում գողացել են Անտոնիո Ստրադիվարիի` 1696 թվականին պատրաստած ջութակը, որը 1,9 միլիոն դոլար է գնահատվում, գրում է Reuters-ը` վկայակոչելով բրիտանական ոստիկանության տվյալները:

Բրիտանական ԶԼՄ-երի հաղորդմամբ ջութակը պատկանում է 32-ամյա կորեական ծագում ունեցող ջութակահարուհի Մին Ջին Կիմին, ով ընկերուհու հետ Լոնդոնի արագ սննդի կետերից մեկն է այցելել: Հենց այնտեղ էլ գողացել են ջութակը: Արագ սննդի կետի աշխատակիցների խոսքով` կանայք տարված են եղել իրենց համակարգիչներով և անուշադրության մատնել իրերը:

Դեպքը պատահել է մոտ մեկ շաբաթ առաջ: Պատահարի մասին հայտնի է դարձել միայն այժմ, քանի որ ոստիկանությունն օգնության կոչով դիմել է բնակչությանը: Մոտ 24 հազար դոլար են խոստացել այն անհատներին, ովքեր որևէ տեղեկատվություն կարող են տրամադրել հանցագործների գտնվելու վայրի մասին: