Home / Հայաստան / Անհայտ մեկը իրեն ներկայացնում է որպես Ադրբեջանի առաջին տիկին

Անհայտ մեկը իրեն ներկայացնում է որպես Ադրբեջանի առաջին տիկին

Ադրբեջանի առաջին տիկնոջ` Մեհրիբան Ալիևայի արձանագրային ծառայությունը հայտարարում է, որ նա Twitter սոցիալական կայքում անձնական էջ չունի:

Օրերս` Twitter-ում ստեղծվել է twitter.com/firstladyaze էջը, որը իբր թե պատկանում է Ադրբեջանի առաջին տիկնոջը և հենց այս անձնական էջից ակտիվ շփումներ են տեղի ունենում սոցիալական կայքի այլ օգտատերերի հետ:

«Համացանցում Մեհրիբան Ալիևայի կեղծ էջ ստեղծելն ու նրա անունից նամակագրական կապերը մենք որակում ենք որպես առաջին տիկնոջ հեղինակազրկմանն ուղղված փորձ»,- ընդգծել են Ալիևայի արձանագրային ծառայության ներկայացուցիչները: