Home / Armenia / Ֆրանսիան ճնշում չի գործադրում Հայաստանի վրա 500,000 հայկական քվեների պատճառով

Ֆրանսիան ճնշում չի գործադրում Հայաստանի վրա 500,000 հայկական քվեների պատճառով

Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունները, թվում է, «փակուղու» մեջ են մտնում: Wikileaks.org կայքում հրապարակված գաղտնի փաստաթղթերից մեկում ամերիկացի դիվանագետները մեջբերում են Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ռոլան Գալարագի կարծիքը ղարաբաղյան հակամարտության շուրջ վարվող բանակցությունների մասին: Տվյալ փաստաթուղթը ԱՄՆ Պետդեպ է ուղարկվել Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանատանից այս տարվա փետրվարի 22-ին:

Մասնավոր զրույցում Գալարագը նշել է, որ «Մինսկի խումբը շատ արագ գնում է դեպի ոչ մի տեղ»:

Դիվանագետի խոսքով` Ֆրանսիայի կառավարությունը չի կարող ճնշում գործադրել հայկական կողմի վրա, քանի որ «այս պահին Ֆրանսիայում բնակվող ազգությամբ հայերը 500,000 քվե են ապահովում, իսկ տարածաշրջաններում ընտրությունները կայանալու են մարտին»:

Գալարագը նաև նշել է, որ մի շարք գործոններ կարող են ազդել կովկասյան տարածաշրջանի վրա, այդ թվում` Իրանում վիճակի հնարավոր ապակայունացումը:

«Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը կարևոր առևտրային և էներգետիկ կապեր ունեն Իրանի հետ և Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու դեպքում դրանք ազդեցություն կունենան այդ երկրների վրա:  Միևնույն ժամանակ, ավելի լուրջ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի փորձերը կարող են հնարավորություն հանդիսանալ շարունակել բանակցություններն այդ երեք երկրների հետ Իրանի նկատմամբ նրանց ունեցած դիրքորոշման շուրջ», – ասել է Գալարագը: