Home / Հայաստան / Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զենք են արտադրելու

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զենք են արտադրելու

Ադրբեջանն ու Թուրքիան 2011 թվականից համատեղ զենք և զինամթերք են արտադրելու, ինչը կոչված է ընդլայնելու երկու երկրների միջև ձևավորված ռազմական համագործակցությունը:

Երկու պետությունները մեկ ամիս առաջ արդեն իսկ համաձայնագիր են կնքել` համատեղ զենք ստեղծելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ANS Press-ը` վկայակոչելով ռազմական աղբյուրների տվյալները:

Համատեղ զենք արտադրելու մտադրությունն հաստատող փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության արտադրության բաժնի և Թուրքիայի «Օթոկար» ընկերության կողմից, ըստ որի անհրաժեշտ ռազմական նյութերը Թուրքիայից արտահանվելու են Ադրբեջան: Թուրքիան և Ադրբեջանը մտադրություն ունեն զենքի արտադրությամբ զբաղվող ընկերություն հիմնել Բաքվում:

Համագործակցության առաջին փուլում երկու պետությունները հարձակողական բնույթի զենքեր են արտադրելու, իսկ հետագա փուլերում արտադրվելու է զինվորական հանդերձանք և իրականացվելու է զինամթերքի մատակարարում նաև այլ երկրներին: