Home / Армения / «Հայկական ժամանակ». Ռազմական ոստիկանության պետին կնշանակեն երկուշաբթի

«Հայկական ժամանակ». Ռազմական ոստիկանության պետին կնշանակեն երկուշաբթի

Օրաթերթը, հղում կատարելով իր լավատեղյակ աղբյուրներին, գրում, որ Ռազմական ոստիկանության պետ է նշանակվելու գնդապեպ Հովհաննես Վարդանյանը, որը հայտնի է Լիդեր մականունով:

Վարդանյանը նախկինում եղել է ՌՈ նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ: Նա այժմ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կարևորագույն գործերով օգնականն է: Սպասվում է, որ նշանակման մասին պաշտոնապես հայտնի կդառնա երկուշաբթի: