Home / Армения / Wikileaks-ի հիմնադրին կարող են մեղադրել լրտեսության մեջ

Wikileaks-ի հիմնադրին կարող են մեղադրել լրտեսության մեջ

ԱՄՆ-ի իշխանությունները կարեղ են լրտեսության մեջ մեղադրանք առաջադրել վերջին երկու շաբաթների ընթացքում մեծ աղմուկ բարձրացրած Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին, հայտարարել է ավտսրալացու փաստաբան Ջենիֆեր Ռոբինսոնը:

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է` մենք չենք կարծում, որ լրտեսության մասով հայց կարելի է ներկայացնել Ասանջի դեմ: Ամեն դեպքում, նա` որպես հրատարակիչ, կարող է օգտվել ամերիկյան սահմանադրության Առաջին ուղղումից, ասել է փաստաբանը:

«Նրա նկատմամբ ցանկացած հետապնդում լրտեսական գործունեության  դեմ ուղղված օրենքի շրջանակներում, իմ կարծիքով, հակասում է սահմանադրությանը և վտանգում է ԱՄՆ-ի բոլոր լրատվամիջոցների ազատությունը»,- ընդգծել է Ռոբինսոնը:

Հիշեցնենք, որ Շվեդիայի իշխանությունների կողմից բռնաբարության մեջ մեղադրվող Ասանջը երեքշաբթի բերման էր ենթարկվել միջազգային օրդերի համաձայն: Ոստիկանության հսկողության տակ նա կմնա առնվազն մինչև դեկտեմբերի 14-ը, երբ դատական լսումներ տեղի կունենան նրա` Շվեդիա տեղափոխման վերաբերյալ, տեղեկացնում է РИА “Новости”: