Home / Армения / Առաջիկա երկու օրերին Երևանում տեղումներ չեն սպասվում

Առաջիկա երկու օրերին Երևանում տեղումներ չեն սպասվում

Առաջիկա երկու օրերի ընթացքում Հայաստանի ողջ տարածքը կգտնվի անտիցիկլոնի ազդեցության ներքո: Գիշերային ժամերին եղանակային պարզեցման հետևանքով կգրանցվի 2-4 աստիճան ջերմաստիճանի նվազում: Այս մասին Epress.am-ին հայտնել է Հայպետհիդրոմետի օդերևութաբանական վարչության պետ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով` առաջիկա երկու օրերին Երևանում կգրանցվի 12-13 աստիճան ջերմաստիճան, առանց տեղումների եղանակ: