Home / Армения / Մոսկվայում շարունակում են հարձակվել ոչ տեղացիների վրա. կա զոհ

Մոսկվայում շարունակում են հարձակվել ոչ տեղացիների վրա. կա զոհ

Մոսկվայի հարավային վարչական տարածաշրջաններից մեկի ներքին գործերի բաժնի տարածքում կիրակի երեկոյան մի խումբ երիտասարդներ սպանել են Ղրղզստանի քաղաքացու, «Ինտերֆաքսին» հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:

Մի խումբ երիտասարդներ առանց որևէ ակնհայտ պատճառի հարձակվել են ասիացու արտաքինով տղամարդու վրա: Նախ նրան ծեծի են ենթարկել, այնուհետև նրանցից մեկը դանակի հարված է հասցրել ասիացուն, որի հետևանքով տուժողը մահացել է, պատմել է գործակալության զրուցակիցը:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մահացածը Ղրղզստանի քաղաքացի էր: