Home / Հայաստան / Բերլուսկոնիի դարաշրջանը կարող է ավարտվել այսօր

Բերլուսկոնիի դարաշրջանը կարող է ավարտվել այսօր

Այսօր Իտալիայի խորհրդարանում կկայանա քվեարկություն, որի ընթացքում պատգամավորները կարտահայտվեն կառավարության և վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հանդեպ վստահության հարցում, հայտնում է Իտալիայի խորհրդարանի պաշտոնական կայքը:

Իտալացի քաղաքական գործիչներն ու վերլուծաբաններն առայժմ զերծ են մնում կանխատեսումներ անելուց: Նշվում է, որ Բերլուսկոնին կարող է ակնկալել  նահանգապետերի առաջկցությունը, իսկ ահա Ստորին պալատում նրան աջակցելու հարցը միանշանակ չէ: Բանն այն է, որ կառավարության ղեկավարի համակիրներին անհրաժեշտ կլինի նաև ընդդիմության մի մասի աջակցությունը:

Իտալական La Repubblica-ի տվյալներով` 313 պատգմավոր պատրաստ չէ վստահություն հայտնել Նախարարների խորհրդին, մինչդեռ 311-ը ցանկանում են սատարել վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին: Այս դեպքում որոշիչ կարող են դառնալ 3 պատգամավորների քվեները, որոնք առայժմ չեն որոշել` ինչպես քվեարկել:  Իտալական մեկ այլ թերթի` Corriere della Sera-ի տվյալներով` 312-316 պատգամավոր կսատարի կառավարությանը, իսկ 308-314-ը անվստահության քվե կտան Բերլուսկոնիին: