Home / Армения / «ՉԻ». Ընտանիքով պայքարում են ՊԵԿ-ի դեմ

«ՉԻ». Ընտանիքով պայքարում են ՊԵԿ-ի դեմ

ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությանը մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, վերջապես հայտնաբերվել է այն մարդը, ով տևական ժամանակ է, ինչ պարբերաբար ահազանգում է Պետական եկամուտների կոմիտե և կեղծ տեղեկություն տալիս, թե իբր ՊԵԿ շենքում պայթուցիկ սարք կա տեղադրված:

Պարզվում է` այդ մարդը ՀՀ քաղաքացի Արտաշես Ավետիսյանն է: Մեր տեղեկություններով, Արտաշես Ավետիսյանը մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի հայրն է: Ինչպես երևում է, հայրն այդպես էլ չի կարողնաում հաշտվել այն մտքի հետ, որ իր որդին այլևս պետական պաշտոնյա չէ, ուստի որոշել է պատժի իր «լուման ներդնել» և դժոխքի վերածել համակարգի աշխատակիցների առօրյան: Արտաշես Ավետիսյանի այդ գործունեությունը վերևներում անեկդոտ է դարձել. մեր տեղեկություններով, նրան քրեական պատասխանատվության չեն ենթարկի` հաշվի առնելով պարոն Արտաշեսի տարիքն ու հաջողակ որդու միլիոնները: