Գլխավոր / Հայաստան / «Ժամանակ». Արդյոք մարդ ծեծած ԴԱՀԿ պետն անձեռնմխելի է

«Ժամանակ». Արդյոք մարդ ծեծած ԴԱՀԿ պետն անձեռնմխելի է

Թեև ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին մարդ ծեծելու պատճառով չպատժելու համար պաշտոնանկ արվեց արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, սակայն անձամբ Պողոսյանը շարունակում է պաշտոնավարել, գրում է օրաթերթը:

Ըստ իշխանական մեր աղբյուրների` նրան Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է անելու առաջիկա օրերին, ուղղակի դեռևս որոշված չէ, թե ով է նշանակվելու ԴԱՀԿ պետի պաշտոնում: Իսկ ահա Միհրան Պողոսյանի շրջապատն ուրիշ բան է ասում. Պողոսյանն իր մերձավոր շրջապատում հայտարարել է, թե ինքն անձեռնմխելի է, քանի որ իր թիկունքին կանգնած է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանը, որի հետ ինքը բիզնես կապերի մեջ է: Ավելին, նա ասել է, որ ժամանակին շատ է օգնել Սերժ Սարգսյանին` Քանաքեռ-Զեյթուն համայնքում ձայն ստանալիս, ուստի իրեն պաշտոնանկ անելն այդքան էլ հեշտ չէ: