Գլխավոր / Armenia / «Հայկական ժամանակ». ԲՀԿ-ն արդեն լքո՞ւմ է կոալիցիան

«Հայկական ժամանակ». ԲՀԿ-ն արդեն լքո՞ւմ է կոալիցիան

Օրաթերթը գրում է, որ երեկ ուշ երեկոյան տեղեկություններ տարածվեցին, թե առաջիկա օրերին հրաժարական են տալու ԲՀԿ-ական նախարարները, և «Բարգավաճ Հայաստանը» դուրս է գալու կոալիցիայից:

Ըստ նույն աղբյուրների, Գագիկ Ծառուկյանն իր նախարարներին հրահանգել է բոլոր կիսատ գործերը մինչև տարեվերջ ավարտել և պատրաստ լինել ցանկացած պահի հրաժարական ներկայացնելու: Սույն լուրերի կապակցությամբ ԲՀԿ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց. Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում: Արդեն տեղեկացրել ենք, որ չի բացառվում անգամ Ազգային ժողով ցրելը: Այս ամենի ֆոնին բավական ուշագրավ է մի փաստ. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն արդեն մի քանի շաբաթ է դադարել է ՀՀԿ-ի կրծքանշանը կրել: Կրծքանշանին փոխարինել է ՀՀ եռագույնը: Երեկ մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք ԱԺ նախագահի վերջին լուսանկարները. Վերջին անգամ նրա հագուստին ՀՀԿ կրծքանշանը եղել է նոյեմբերի  22-ին: Արդեն նոյեմբերի 23-ից, երբ նա մեկնեց Սիրիա, այդ կրծքանշանն անհետացավ: Եվ ընդամենը մի անգամ այն կրկին հայտնվեց ԱԺ նախագահի կրծքին դեկտեմբերի 1-ին, երբ նա մասնակցում էր ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: ԱԺ վերջին նիստերին Հովիկ Աբրահամյանն իր կրծքին մշտապես կրել է եռագույնը:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը խնամիներ են: