Home / Armenia / Մոսկվայի անկագությունների կազմակերպչին սպառնում է ցմահ ազատազրկում

Մոսկվայի անկագությունների կազմակերպչին սպառնում է ցմահ ազատազրկում

Մոսկվայի դատարանը վավերացրել է Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների ենթադրյալ կազմակերպիչ Իլյա Կուբրակովի ձերբակալությունը:

«Կուբրակովը մեղադրվում է նաև Սուդոստրոիտելնայա փողոցում Ղրղզստանի քաղաքացու սպանության մեջ», – հայտնել է դատարանի մամուլի խոսնակ Օլեգ Շասաևը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին մի քանի հազար երիտասարդներ հավաքվել էին Մանեժնայա հրապարակում` «Սպարտակ» ֆուտբոլային թիմի երկրպագու Եգոր Սվիրիդովի հիշատակը հարգելու նպատակով: Ակցիան հետագայում վերաճել է անկարգությունների, որոնց ժամանակ ծեծի են ենթարկվել կովկասցիներ: Հաջորդ օրը փողոցում հայտնաբերել են Ղրղզստանի քաղաքացու դիակ` դանակով հասցված վերքերով:

Կուբրակովը մեղադրվում է մի շարք հոդվածներով, այդ թվում` խուլիգանություն, սպանություն: Նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում:  

Շասաևի խոսքերով` դատարանը ձերբակալել է անկարգությունների ևս երեք մասնակցի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: