Home / Армения / WikiLeaks-ը հակադրել են կանանց միջադիրներին

WikiLeaks-ը հակադրել են կանանց միջադիրներին

ԱՄՆ Պետդեպի գաղտնի փաստաթղթերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կազմակերպության անունն արդեն սկսել են օգտագործել գովազդներում: RG Blue Communications ընկերությունն իր գովազդում WikiLeaks-ը հակադրել է կանանց միջադիրներին:

Պակիստանի Կարաչի քաղաքում գովազդային բիլբորդ են տեղադրել, որի վրա պատկերված է Butterfly անունը կրող միջադիր և գրված է. «WikiLeaks-ն արտահոսք է տալիս, մեր միջադիրները` ոչ»:

Պակիստանյան ընկերության ներկայացուցիչները նշում են, որ գովազդի տեղադրումից հետո իրենք բազմաթիվ դրական արձագանքներ են ստացել: