Home / Армения / Բուրջանաձեն Մոսկվայում մասնակցել է «Փառքի հուշահամալիրի» բացմանը

Բուրջանաձեն Մոսկվայում մասնակցել է «Փառքի հուշահամալիրի» բացմանը

Վրացական Խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն և Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նոգաիդելին Մոսկվայում մասնակցել են «Փառքի հուշահամալիրի»  բացման արարողությանը, որը կառուցվել է Քութաիսում անցյալ տարի պայթեցրած համալիրը օրինակով:

Պոկլոննայա բլրի վրա կառուցված «Ֆաշիզմի դեմ մենք միասին ենք պայքարել» հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 19-ին:

Հիշեցնենք, որ Հայրենական պատերազմի ժամանակ զոհված Վրաստանի քաղաքացիների հիշատակին նվիրված «Փառքի հուշահամալիրը» ապամոնտաժման աշխատանքների ժամանակ պայթեցվել էր 2009 թվականի դեկտեմբերի 19-ին:

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններ որոշում էին կայացրել վերականգնել հուշահամալիրը: Հայտարարվել էր հուշահամալիրի նախագծերի մրցույթ, որի արդյունքում հաղթող էր ճանաչվել «Ռեյխստագ» նախագիծը:

Ռեյխստագի վրա ԽՍՀՄ դրոշը տեղադրող Սերժանտ Եգորովի և Կրտեսար սերժանտ Կանտարիի արձանները բրոնզաձույլ են: