Home / Армения / Հայաստանը «տեղեկատվական ճնշման» տակ է. ՀԱՊԿ քարտուղար

Հայաստանը «տեղեկատվական ճնշման» տակ է. ՀԱՊԿ քարտուղար

Թբիլիսիի հակառուսական հիստերիան և Վրաստանի ռազմական ներուժի վերականգնումը ապակայունացնում են իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում: Այս մասին, ինչպես հայտնում է Независимая газета-ն, հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Տագնապ է առաջացնում նաև Ադրբեջանի ռազմական բյուջեի անհամաչափ աճը», – նշել է նա` ավելացնելով, որ ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի Հանրապետությունը մշտապես գտնվում է «տեղեկատվական ճնշման» տակ: