Home / Армения / ՀՀ վարչապետին հանդիպելուց հետո Պուտինը «կպավ» հայ ըմբիշի հետ

ՀՀ վարչապետին հանդիպելուց հետո Պուտինը «կպավ» հայ ըմբիշի հետ

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ ամբողջ երեկոյի ընթացքում մենամարտել է ծագումով Կովկասից ըմբիշների հետ և, «Коммерсант» օրաթերթի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովի կարծիքով, իր ամենանուրբ հնարքներից մեկն է կիրառել:

Երեկ երեկոյան Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կայացած հանդիպումից հետո Պուտինը ժամանել է մարզական կենտրոն, որտեղ հագել է կիմոնո և դուրս է եկել տատամի: Նա մոտ կես ժամ մարզվել է Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի անդամների հետ: Հիմանականում նա մարզվում էր հայազգի Գալստյանի հետ, ով ներկայացնում է Ռուսաստանի ընտրանին:

«Եվ, այունամենայնիվ, Պուտինի նետումների մեջ ինչ-որ անձնական բան կար, նրանք բավական կտրուկ էին, հավանաբար, ինչ-որ բան չէր հասցրել ասել Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների ընթացքում»,- գրում է Կոլեսնիկովը:

Վլադիմիր Պուտինը գցում էր երիտասարդին, ով, օրաթերթի լրագրողի կարծիքով, առանց այդ էլ ոտքերի վրա չէր կարողանում կանգնել, երբ նայում էր ՌԴ վարչապետին:

Դահլիճում քիչ ռուս մարզիկներ կային: Հիմնականում դրանք Հյուսիսային Կովկասից էին: Պուտինը գերադասում էր «կպնել» երիտասարդ մարզիկների հետ: Նրանց տարիքը համապատասխանում էր այն երիտասարդ ֆուտբոլային երկրպագուների տարիքին, որոնց հետ նա օրերս հանդիպել է և այցելել է սպանված երկրպագու Եգոր Սվիրդովի շիրիմին (Սվիրդովի սպանությունը ուլտրաաջ ուժերի զանգվածային բողոքի ակցիաների կազմակերպման և «ոչ ռուսների» վրա հարձակումների ֆորմալ առիթ է հանդիսացել – Epress.am):

«Ինքը` Պուտինը, երեկ միայն խաղաղ մենամարտերին էր մասնակցում և, կարծես, ոչ մի բանի կոչ չէր անում: Նա ընդհանրապես ոչ մի բառ չարտասանեց, պարզապես հաճույք էր ստանում գործընթացից: Բայց առանց բառերի էլ ամեն ինչ պարզ էր: Հնարավոր է` երեկ Վլադիմիր Պուտինը իր ամենանուրբ հնարքներից մեկն է կիրառել», – գրում է Կոլեսնիկովը: