Home / Armenia / Բաքվում հրդեհ է բռնկվել նավթային ընկերության տարածքում

Բաքվում հրդեհ է բռնկվել նավթային ընկերության տարածքում

Անցյալ գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվին հարակից Գարաչուhուր գյուղում գտնվող SOCAR պետական նավթային ընկերության տարածքում, տեղեկացնում է ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը:

Վկաների խոսքով` հրդեհին նախորդել են մի քանի պայթյուններ:

Հրդեհի սահմանները հասել են 1,2 հազար քառակուսի մետրի: Հրդեհը սպառնում էր ընդգրկել հարակից բնակելի շրջանները:

Հրդեհը մարելու գործընթացին ներգրավվել են ոչ միայն գյուղի, այլ նաև հարևան շրջանների հրշեջ ծառայությունների աշխատակիցները: Նրանց հաջողվել է տեղայնացնել հրդեհի բռնկումը և կանգնեցնել կրակի տարածումը, հաղորդում է հեռուստաընկերությունը:

Ըստ տեղեկությունների` հդեհի արդյունքում ոչ ոք չի տուժել: