Home / Հայաստան / Ռուսաստանում յուրաքանչյուր 10-րդը պատրաստ է մասնակցել ազգայնամոլների ակցիաներին

Ռուսաստանում յուրաքանչյուր 10-րդը պատրաստ է մասնակցել ազգայնամոլների ակցիաներին

Սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն` Ռուսաստանում յուրաքանչյուր 5-րդ քաղաքացին (18%) արդարացնում է ազգայնամոլների գործողությունները, ովքեր դեկտեմբերի 11-ին անկարգություններ էին սկսել Մոսկվայի Մանեժնայա հրապարակում, իսկ 11%-ը պատրաստ են մասնակցել նմանատիպ ակցիաների: Իսկ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում ակցիայի մասնակիցներին աջակցողների թիվն ավելի մեծ է` 37%:

Այսպիսին են ВЦИОМ-ի սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք անցկացվել էր դեկտեմբերի 18-ին և 19-ին Ռուսաստանի 138 բնակավայրերում: Ակցիայի մասնակիցներին չեն աջակցում հարցվածների 65%-ը: Միայն 9%-ի կարծիքով` անկարգությունների հիմքում ընկած է ազգային հակամարտություններն ու անհանդուրժողականությունը, իսկ 22%-ը գնահատում են գործողությունները որպես անօրինականության, սպանությունների և իշխանությունների անգործունակության հանդեպ բողոքի ակցիա, իսկ 31%-ը որակում է իրադարձությունները հետևյալ բառերով` «բանդիտիզմ», «անկարգությունները», «բեսպրեդել»:

ВЦИОМ-ի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը ասում է, որ հարցման արդյունքները վկայում են խոշոր քաղաքների երիտասարդության մեջ գոյություն ունեցող պայթյունավտանգ խավի մասին: Այս խավի ներկայացուցիչների սոցիալականացումը զուտ ձևական բնույթ ունի,նրանք զրկված են իդեալներից,  չունեն զարգանալու որոշակի ռազմավարություն:

«Այս մարդիկ չհավատացին մոդեռնիզացիային , դրանում չգտան իրենց համար կարևորագույնը», – ասել է Ֆյոդորովը: