Home / Հայաստան / Կովկասը ռուսական Պաղեստինն է

Կովկասը ռուսական Պաղեստինն է

Ռուսական Կովկասն արդեն ամբողջովին ինքնավար է դարձել, այս հնարավորությունը նրան տվել է դաշնային կենտրոնը, իր բլոգում գրում է ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը:
Պուտինի, Կադիրովի և այլ կովկասյան հանրապետությունների առաջնորդների միջև անօրինական գործարք գոյություն ունի: Ռուսաստանն ամեն տարի նրանց 5-6 մլրդ դոլարի չափով գումար է տրամադրում, իսկ նրանք էլ, իրենց հերթին, պետք է անձնական հավատարմություն ցուցաբերեն «նացլիդեր»-ին և միաժամանակ իրենց տարածքում կարող են անել այն, ինչ ուզում են: Բացի այդ, կադիրովցիները անարգել գործում են Մոսկվայում` վայելելով բացարձակ անպատժելիություն: Դե, նրանք Կադիրովի ու նրա ընկեր Պուտինի նման «մեջք» ունեն: Ընկերներին ամեն ինչ թույլատրելի է, պուտինյան այս  հիմնարար սկզբունքը ողջ ուժով գործում է:
Կովկասյան հանրապետությունները փաստացիորեն արդեն անկախություն ունեն: Գործում են շարիաթի օրենքներով աշխատող դատարաններ, հատուկ ծառայություններ և անվտանգության ուժային մարմիններ, որոնք ամբողջապես կովկասյան առաջնորդներին են պատկանում:
Եթե ահաբեկչություններ ու անկարգություններ չկան, տրամադրվող սուբսիդիաները տատանվում են 5-6 մլրդ դոլարի սահմաններում: Եթե անկարգությունների արդյունքում տուժում են Ռուսաստանի քաղաքացիներ, ֆինանսավորումը կտրուկ կրճատվում է:
Կովկասն առանձնացնելու առաջարկը ոմանց առաջին հայացքից գրավիչ է թվում: Սակայն այն իր մեջ վտանգ է պարունակում, որովհետև մեծ ռիսկ կա, որ Կովկասը կդառնա էքստրիմիզմի և ահաբեկչության կենտրոն կդառնա: Մյուս կողմից նստել և ոչինչ չանել` ջայլամի քաղաքականության համաձայն ենթադրելով, որ բոլոր խնդիրներն ինքնըստինքյան կլուծվեն, միանշանակ սխալ է: Երկիրը չի կարող այլ կերպ գերծոլ, քան այս թեմայով հանրային քննարկում կազմակերպելը, որտեղ ներկա կլինեն խոշոր քաղաքական ուժեր: