Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանում հետախուզվող հայը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից

Ռուսաստանում հետախուզվող հայը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից

Դեկտեմբերի 27-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 37-ամյա Հարություն Ե.-ին, ով 2001թ. հուլիսի 17-ից ՌԴ Ուդմուրդիայի Հանրապետության Սարապուլայի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է՝ թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը՝  դրանք իրացնելու նպատակով:

Հարություն Ե.-ն կալանավորված է: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և հետախուզումը նախաձեռնողին, հայտնում են ոստիկանությունից: