Home / Հայաստան / Ադրբեջանի ընդդիմությունը կմիավորվի «Ղարաբաղում»

Ադրբեջանի ընդդիմությունը կմիավորվի «Ղարաբաղում»

Ադրբեջանի 2 ընդդիմադիր կուսակցություններ` Ադրբեջանի Դեմոկրատական Կուսակցությունը (ԱԴԿ) և «Ումիդ» (Հույս) կուսակցությունը, «Ղարաբաղ» անունը կրող կուսակցական բլոկ են ստեղծում:

Ադրբեջանի Դեմոկրատական Կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն երեքշաբթի հանդիպում է ունեցել «Ումիդ» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր Իգբալ Աղազադեի հետ: Կողմերը քննարկել են երկրում տիրող հասարակական, քաղաքական իրավիճակը, ընդդիմադիր կուսակցությունների առջև դրված խնդիրները և երկրի քաղաքական զարգացման ուղիները:

Արդյունքում`նրանք համաձայնության եկան ստեղծել «Ղարաբաղ» անունը կրող քաղաքական բլոկ: