Home / Հայաստան / Իրանում կախաղան են հանել երկու մարդու

Իրանում կախաղան են հանել երկու մարդու

Այսօր Իրանում կախել են իրանցի ամբաստանյալ Ալի Ագբար Սիադաթին, ով մեղադրվում էր երկրի ոխերիմ թշնամի համարվող Իսրայելին ռազմական գաղտնիքներ վաճառելու մեջ, հայտնում է IRNA գործակալությունը:

Ըստ գործակալության` Ալին Իսրայելին տեղեկատվություն է փոխանցել Իրանում անցկացվող զինավարժությունների, օդային ուժերի, հրթիռների, ռազմական թռիչքների և օդային վթարների մասին:

IRNA-ի փոխանցմամբ` միաժամանկ մեկ այլ իրանցի է մահապատժի ենթարկվել կախաղանի միջոցով` ընդդիմադիր շարժման մեջ մասնակցություն ցուցաբերելու համար: