Home / Հայաստան / Խոդորկովսկու դատավճռի ընթացքում սխալ փաստաթուղթ են ընթերցել

Խոդորկովսկու դատավճռի ընթացքում սխալ փաստաթուղթ են ընթերցել

Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը սխալմամբ ավելորդ փաստաթուղթ է կարդացել ЮКОС նավթային ընկերության ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու և Менатеп բանկի տնօրեն Պլատոն Լեբեդևի նկատմամբ հայտարարվող վճռի ընթացքում:
Վերջիններս մեղավոր են ճանաչվել նավթից ստացված շահույթի դրամաշորթության և եկամուտների լվացման մեջ, դատարանի դահլիճից փոխանցում է РИА Новости գործակալությունը:
Դատավորը կարդացել է վկաներից մեկի ցուցմունքները, ինչպես նաև մի քանի փաստաթղթեր, այնուհետև հայտարարել է, որ «նշված փաստաթուղթը սխալմամբ է հայտարարվել»` չնշելով սխալմունքի պատճառը և որտեղից է հայտնվել այդ ավելորդ փաստաթուղթը: