Home / Հայաստան / Կոնգրեսում կայացավ իրավապաշտպանի հիշատակին նվիրված ֆիլմի պրեմիերա

Կոնգրեսում կայացավ իրավապաշտպանի հիշատակին նվիրված ֆիլմի պրեմիերա

Դեկտեմբերի 21-ին Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ, նախկին քաղբանտարկյալ Արշալույս Հակոբյանը կդառնար 39 տարեկան: Նա մահացել է այս տարվա օգոստոսին Կանադայում հիվանդության հետևանքով: Նրա կինը` Զառա Քյոսայանը, վավերագրական ֆիլմ էր պատրաստել իր ամուսնու մասին, որը կոչվում էր «Մեզանից մեկը»:  Այն այսօր ցուցադրվել է Հայ ազգային կոնգրեսում:

Արշալույսի մասին ֆիլմում նրա մասին խոսում են իրեն ճանաչող մարդիկ, քաղաքական և հասարակական գործիչներ, լրագրողներ, քաղաքացիներ,  որոնք նրան ճանաչում էին: Ֆիլմում տեղ էին գտել նաև Արշալույսի նկարած կադրերը, որոնց մեծ մասը վերաբերում էին ոստիականական ապօրինություններին:  Մինչ ֆիլմը սկսելը ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը  կարճ ելույթ ունեցավ.

«Շատ անսպասելի էր, շատ ցավալի էր այն, ինչ տեղի ունեցավ Արշալույսի հետ, բայց այն ֆիլմը որ պատրաստել է Զառան, մեզ մի հիշողություն կտա Արշալույսի անցած ճանապարհի մասին, հատկապես վերջին երեք տարիների նրա պայքարի մասին: Նա սկզբունքային, պայքարին մինչև վերջ նվիրված մարդ, որ չընկրկեց, չկոտրվեց անգամ անցավ բանտարկության դաժան իրականությամբ, բայց հավատարիմ մնաց իր սկզբունքերին, իր համոզմունքներին մինչև վերջ»:

Ֆիլմի ավարտին էկրանին հայտնվեցին  Նիկոլ Փաշինյանի խոսքը, որում վերջինս, խոսելով Արշալույս Հակոբյանի պայքարին նվիրված լինելու մասին, ասում է. «Արշալույս Հակոբյանի երեխաները պիտի ապրեն ազատ և երջանիկ Հայաստանում»: