Home / Հայաստան / Մոսկվայի անկարգությունների կազմակերպիչներից մեկին կանչել են հարցաքննության

Մոսկվայի անկարգությունների կազմակերպիչներից մեկին կանչել են հարցաքննության

Ազգայնական «Սլավոնական ուժ» կազմակերպության առաջնորդներից մեկին` Դմիտրի Դեմուշկինին, հարցաքննության են կանչել Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների հարցով:

«Արդեն երկրորդ օրն է, ինչ Մոսկվայի Ներքին գործերի էքստրիմիզմի դեմ պայքարի հարցերով բաժնի աշխատակիցները պահանջում են ինձանից ներկայանալ Մոսկվայի ներքին գործերի վարչություն` Մանեժնայա հրապարակի զանգվածային անկարգությունների վերաբերյալ հարցաքննության համար»,- Интерфакс-ին հայտնել է Դեմուշկինը:

Նա գտնում է, որ  Ներքին գործերի վարչությունից իրեն կտանեն Հետաքննչական կոմիտե: «Վախենամ, որ հարցը սովորական զրույցով չփակվի: Ամենայն հավանականությամբ, ինձ հանձնառություն կտան երկիրը չլքելու վերաբերյալ»,-ենթադրել է Դեմուշկինը: