Home / Հայաստան / Բրիտանացի ամբաստանյալները Նոր տարվա գիշերը ավերել են բանտը

Բրիտանացի ամբաստանյալները Նոր տարվա գիշերը ավերել են բանտը

Մոտ 40 բանտարկյալներ Նոր տարվա գիշերն ապստամբություն են բարձրացրել Լոնդոնից հարավ գտնվող Ֆորդ-Օուփեն բանտում, հաղորդում է Associated Press-ը:

Անկարգությունները սկսվել են դեկտեմբերի 31-ին` մոտ կեսգիշերին, երբ բանտի վարչակազմի աշխատակիցները պահանջել են մի քանի բանտարկյալից օրգանիզմում ալկոհոլի առկայությունը ստուգող թեստ անցնել: Բանտում հերթապահում էին միայն երկու հսկիչներ և տեխնիկական 4 աշխատակից, որոնք ստիպված են եղել հատուկ ջոկատ կանչել` կրքերը հանդարտեցնելու համար:

Անկարգությունների ժամանակ հրդեհվել է բանտային համալիրի մի քանի շենք, ջարդվել են ապակիներ: Հրդեհի օջախները շաբաթ օրը դժվարությամբ հաջողվել է մարել: