Home / Հայաստան / Ահմադինեժադի հին մեքենայի համար 1 միլիոն դոլար են առաջարկել

Ահմադինեժադի հին մեքենայի համար 1 միլիոն դոլար են առաջարկել

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հին մեքենան գնահատել են մեկ միլիոն դոլար: Ինչպես հաղորդում է PCH-ը, նման գին Ահմադինեժադի մեքենայի համար առաջարկել է գնորդներից մեկը:

Նշենք, որ Իրանի առաջնորդը 1986թ. արտադրության Peugeot 504-ը բարեգործական աճուրդի էր հանել: Մեկ միլիոնն առայժմ մեքենայի համար առաջարկած ամենաբարձր գինն է: Աճուրդը դեռ շարունակվում է:

Առցանց աճուրդին կարող են մասնակցել ինչպես Իրանի քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրացիներ: