Home / Հայաստան / Հունաստանը Թուրքիայի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատ կկառուցի

Հունաստանը Թուրքիայի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատ կկառուցի

Հունաստանի իշխանությունները մտադիր են խստացնել միգրացիոն քաղաքականությունը` Թուրքիայի հետ սահմանին նոր պատնեշներ կառուցելով: Այս մասին հայտարարել է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Խրիստոս Պապուտցիսը:

«Միայն այն ներգաղթյալները, ովքեր քաղաքական ապաստանի կամ պաշտպանության միջազգային ճանաչման իրավունք ունեն, կարող են մնալ մեր երկրում», – ասել է նախարարը:

Նա նաև հայտարարել է հանցավոր խմբերի նկատմամբ կիրառվելիք խստագույն միջոցների մասին: Այդ միջոցառումների շրջանակներում Թուրքիայի հետ սահմանին կարող է հսկայական պատ կառուցվել, որի երկարությունը կկազմի 200 կմ: