Home / Հայաստան / Ինչու են ապտակել Մահմուդ Ահմադինեժադին

Ինչու են ապտակել Մահմուդ Ահմադինեժադին

2009 թվականին Իրանում կայացած նախագահական ընտրությունների հետևանքով փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր մարդկանց բողոքն այնքան է վախեցրել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, որ վերջինս Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ առաջարկել է թուլացնել ճնշումը երկրում և մեծացնել մարդկանց անձնական և հասարակական ազատությունները, այդ թվում՝ մամուլի ազատությունը:

Խորհրդի նիստի ժամանակ Ահմադինեժադի նման խոսքերի մասին հայտնի է դարձել ամերիկացի դիվանագետներին, մասնավորապես, Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին, ովքեր գաղտնի նամակ են ուղարկել ԱՄՆ Պետդեպ՝ նկարագրելով Իրանում տեղի ուենցածը: Նամակը գաղտնազերծել է wikileaks.org կայքը:

Նամակում նշվում է, որ Ահմադինեժադի խոսքերը առաջացրել են Իրանի Հեղափոխության Պաշտպանների գնդի ղեկավար Մոհամեդ Ալ Ջաֆարիին, ով պատասխանել է Իրանի նախագահին. «Դու սխալ ես: Իրականում հենց դու ես մեղավոր, որ այսպիսի իրավիճակ է ստեղծվել: Հիմա էլ ասում ես՝ ազատություն տանք մամուլի՞ն»: Համաձայն ԱՄՆ դիվանագետների աղբյուրների, Ջաֆարին իր այդ խոսքերից հետո ապտակել է Ահմադինեժադին: Ապտակից հետո ստեղծված խառնաշփոթի ադրյունքում նիստը չի շարունակվել:

Հետագայում Ջաֆարին և Ահմադինեժադը «բարիշել են» շնորհիվ այաթոլահ Ջանատիի ջանքերով: Այնուամենայնիվ, Ահմադինեժդի և Ջաֆարիի քողարկված հակամարտությունը շարունակվել է և հետագայում: