Home / Հայաստան / Իրանում ևս 8 մարդ են կախաղան հանել

Իրանում ևս 8 մարդ են կախաղան հանել

Հունվարի 2-ին Իրանում 8 մարդ են կախաղան հանել: Համաձայն Իրանի պետական IRNA գործակալության տվյալների` նրանցից չորսը զբաղվում էին թմրանյութերի վաճառքով և տեղափոխումով, ևս չորսը՝ թրաֆիկինգով:

Պատիժն իրագործվել է Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Քոմ քաղաքում: Իրավական համակարգում աշխատող պաշտոնյա Մոստաֆա Գանջին հայտարարել է, որ ևս 16 մարդու նույն ճակատագիրն է սպասում, եթե իշխանությունները չբավարարեն նրանց ներման խնդրագրերը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Իրանում կախաղան էր հանվել ևս երկու մարդ՝ Ալի Ագբար Սիադաթին, ով մեղադրվում էր Իսրայելին ռազմական գաղտնիքներ վաճառելու մեջ, ու Ալի Սարեմիին, ով մեղադրվում էր արգելված «Մուջահեդին Խալք» կազմակերպության անդամ լինելու համար:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Իրանը մահապատիժներ իրականացնող առաջատար երկրներից մեկն է: Այս երկրի պարագայում հստակ տվյալներ գոյություն չունեն, քանի որ մահապատիժների փաստը հաճախ հանրությունից թաքցվում է: