Home / Հայաստան / Արցունքները պաշտպանում են կանանց սեքսից

Արցունքները պաշտպանում են կանանց սեքսից

Իսրայելի Վեյցմանի անվան Գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները եկել են այն եզրակացության, որ կանանց արցունքները ոչ միայն բարդ քիմիական բաղադրություն ունեն, այլ նաև հակառակ սեռին ուղղված որոշակի ազդանշան են պարունակում:

Իհարկե, ի տարբերություն քրտինքի հոտի, որը կարող է գրգռել, կանանց արցունքները տղամարդկանց մոտ վերացնում են սեռական ցանկությունները, հաղորդում է Le Temps օրաթերթը:

Հետազոտության ընթացքում տղամարդկանց առաջարկել են որոշել` որ սրվակում են կանանց արցունքներ, իսկ որում` ջրի և աղի ֆիզիոլոգիական լուծույթ: Հետազոտության մասնակիցները չեն կարողացել տարբերակել արցունքները սովորական ջրից հոտառության միջոցով:

Գիտնականները պարզել են, որ արցունքներից հոտ քաշելու դեպքում հետազոտվողների մոտ տրամադրության անկում չի նկատվել, սակայն նրանց համար, ովքեր հոտ են քաշել արցունքներից, նկարներում պատկերված կանայք ավելի պակաս գրավիչ են թվացել: Բացի այդ, նրանց թքի մեջ պակասել է տեստոստերոնի մակարդակը: Հետազոտվողները խոստովանել են, որ սեքսուալ  գրգռվածություն չեն զգացել:

Փաստորեն, արցունքները կնոջ համար պաշտպանական միջոց են հանդիսանում: Նվազեցնելով տղամարդու մոտ սեռական ցանկությունները` հոգեբանական թուլության պարագայում կանայք կարողանում են պաշտպանել իրենք իրենց, եզրափակում է պարբերականը: