Home / Հայաստան / Ապարանում մեքենան հարվածել գազատար խողովակին և շրջվել

Ապարանում մեքենան հարվածել գազատար խողովակին և շրջվել

Հունվարի 7-ին, ժամը 13.50-ի սահմաններում 34-ամյա Լևոն Ս.-ի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Հարթավան-Երնջատափ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, հարվածել գազատար խողովակին և շրջվել:

Պատահարի հետևանքով վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում են Ոստիկանությունից: