Home / Հայաստան / Ընդդիմադիրները Մոսկվայում հերթական ակցիաները կկազմակերպեն

Ընդդիմադիրները Մոսկվայում հերթական ակցիաները կկազմակերպեն

Հունվարի 8-ին Մոսկվայում պիկետների շարք կիրականացվի` ի պաշտպանություն ձերբակալված ընդդիմադիր առաջնորդների:

Բորիս Նեմցովի, Էդուարդ Լիմոնովի և Կոնստանտին Կոսյակինի կողմնակիցները հերթական անգամ կհավաքվեն քաղապետարանի մոտ, այնուհետև կալանավայրում, որտեղ գտնվում են բանտարկյալները, հաղորդում է Эхо Москвы-ն:

Նախօրեին իրավապահ մարմինները հատուկ կալանավայրի մոտ ձերբակալել էին քաղաքագետ Վլադիմիր Միլովին, թեև կես ժամ անց, նրան ամեն ազատ են արձակել:

Հիշեցնենք, որ Նեմցովը և Կոսյակինը ձերբակալվել էին դեկտեմբերի 31-ին Տրիումֆալնայա հրապարակում կազմակերպված արտոնված հանրահավաքից հետո: Լիմոնովը պատրաստվում էր ևս մեկ հանրահավաքն անցկացնել: Սակայն նրան չի հաջողվել համաձայնեցնել այդ որոշումն իշխանությունների հետ: