Home / Հայաստան / Օհան Դուրյանին վերջին հրաժեշտը կտան Օպերայի շենքում

Օհան Դուրյանին վերջին հրաժեշտը կտան Օպերայի շենքում

Հռչակավոր դիրիժոր Օհան Դուրյանի մահվան կապակցությամբ ստեղծված ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ գործող կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ մեծանուն մաեստրոյի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 9-ին, ժամը 17:00-ից` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` հունվարի 10-ին, ժամը 12:00-14:00-ը` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:

Հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում:

Հիշեցնենք, որ Օհան Դուրյանը կյանքին հրաժեշտ տվեց հունվարի 6-ի առավոտյան` 88 տարեկան հասակում: