Home / Հայաստան / Լևոն Տեր-Պետրոսյանից հայտնի են միայն ամերիկացի երգչուհին և ռուս դերասանն ու երգչուհին

Լևոն Տեր-Պետրոսյանից հայտնի են միայն ամերիկացի երգչուհին և ռուս դերասանն ու երգչուհին

«Эхо Москвы» ռադիոկայանի կայքում ամենամյա ավանդական քվեարկության ժամանակ ներկայացվել է «հունվարի 9-ին ծնվածների թեժ տասնյակը»: Առաջարկվում էր քվեարկել և դրանով իսկ շնորհավորել ցուցակում նշված հայտնի անձանցից մեկին:

Քվեարկության արդյունքում` Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ձայների քանակությամբ 5-րդ տեղն է զբաղեցրել (326 ձայն-շնորհավորանք):

Նա քվեարկությունում առաջ է անցել Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Յուրի Բալուևսկուն, Դաշնային Խորհրդի անդամ Ռուսլան Գատարովին:

Տեր-Պետրոսյանին ձայների թվով գերազանցել են ֆոլք-բալլադներ կատարող ամերիկացի երգչուհի Ջոան Բաեզը, Ռուսաստանի Մեծ թատրոնի մենակատար Նինա Տերենտևան, դերասան Սիմեոն Ֆուրմանը: