Home / Հայաստան / Վրաստանն ու Իրանը մուտքի արտոնագրից կհրաժարվեն արդեն հունվարի 26-ից

Վրաստանն ու Իրանը մուտքի արտոնագրից կհրաժարվեն արդեն հունվարի 26-ից

Իրանի և Վրաստանի միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմն ուժի մեջ կմտնի հունվարի 26-ից: Այս մասին ասված է Վրաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում, հայտնում է Georgia Online-ը:
Ըստ 2010թ. նոյեմբերի 3-ին ստորագրված համաձայնագրի` երկու երկրների քաղաքացիներն իրավունք են ստանում մուտք գործել մյուս երկրի տարածք և մինչև 45 օր գտնվել այնտեղ առանց մուտքի արտոնագրի:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հայտարարել էր, որ Իրանի հետ առանց մուտքի արտոնագրի համակարգի ներմուծումը կապված է Վրաստանում իրանցի զբոսաշրջիկների թվի և Իրանի հետ առևտրային հարաբերություններն ընդլայնելու Վրաստանի ցանկության հետ: