Home / Հայաստան / Երիտասարդի մահվան մեջ մեղավոր հրամանատարը մեղադրվում է մի քանի հոդվածով

Երիտասարդի մահվան մեջ մեղավոր հրամանատարը մեղադրվում է մի քանի հոդվածով

ՀՀ Տավուշի մարզի  N զորամասի նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանի և մի խումբ քաղաքացիների միջև 2010թ. դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Սերգեյ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ն, 6-րդ և 10-րդ կետերով, 133 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, 3-րդ մասի 2-րդ կետով, հայտնել են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Սերգեյ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ Իջևանի տարածաշրջանում տեղակայված զորամասի անցագրային կետի մոտ դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան` ժամը 23:00-ի սահմաններում, տեղի էր ունեցել միջադեպ զորամասի հրամանատարի և մի քանի քաղաքացիների միջև, որը շարունակվել էր Կարապետյանի աշխատասենյակում:

Միջադեպի հետևանքով 20-ամյա Տարոն Ենգիբարյանը ստացել էր ծանր վնասվածքներ, իսկ հունվարի 10-ին ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում: