Home / Հայաստան / ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանտում կայցելի Նիկոլ Փաշինյանին

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանտում կայցելի Նիկոլ Փաշինյանին

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հայաստան կատարելիք այցի շրջանակներում նախատեսում է հանդիպել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Հիշեցնենք, որ Համմարբերգը Հայաստան է ժամանելու հունվարի 18-ին:

Նշենք նաև, որ ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարն «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հանդիպելու է նաև քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ:

Համմարբերգի այցի ընթացքում Քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն մի շարք բողոքի ակցիաներ է ծրագրում՝ քաղբանտարկյալների խնդրին ուշադրություն հրավիրելու նպատակով: