Home / Հայաստան / Առցանց գովազդից ստացված Facebook-ի եկամուտները 2011-ին կկրկնապատկվեն

Առցանց գովազդից ստացված Facebook-ի եկամուտները 2011-ին կկրկնապատկվեն

Facebook խոշորագույն սոցիալական ցանցի գովազդից ստացված եկամուտները 2011 թվականին կգերազանցեն 4 մլրդ դոլարի սահմանը` գրեթե երկու անգամ ավելացնելով 2010-ի ցուցանիշները, կանխատեսում է eMarketer ընկերությունը:

Վերլուծաբանների տվյալների համաձայն, 2010 թվականին Facebook-ն առցանց գովազդից մոտ 1,86 մլրդ դոլար է վաստակել, որից երկու երրորդը ԱՄՆ-ի շուկայից: Նախորդ տարվա համեմատությամբ ամերիկյան շուկայից ստացված եկամուտները կրկնապատկվել են, իսկ ԱՄՆ-ի սահմաններից դուրս` եռապատկվել: Փորձագետները գտնում են, որ 2011 թ-ին սոցիալական կայքն առցանց գովազդից 4,05 մլրդ դոլար եկամուտ կունենա: