Home / Հայաստան / Քաղաքագետը ոչ մի նոր բան չի տեսնում Հայաստանի նախագահի հայտարարության մեջ

Քաղաքագետը ոչ մի նոր բան չի տեսնում Հայաստանի նախագահի հայտարարության մեջ

Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ոչ մի նոր բան չի տեսնում նախագահ Սերժ Սարգսյանի կիպրոսյան ելույթի մեջ, որտեղ մասնավորապես ասվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը Կիպրոսի հարցից տարբերվում է նրանով, որ կիպրական խնդիրը կարելի է լուծել տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:

«Սա հայկական քաղաքագիտական հռետորությանը բնորոշ մոտեցում է: Ցանկացած այլ երկրի  ինքնորոշմանը վերաբերող իրավիճակների դեպքում, լինի դա Կիպրոսը, Կոսովոն, կամ մեկ այլ երկիր, մեր դիվանագետները հաճախ կրկնում են` մենք համաձայն չենք դոմինոյի սկբունքով աշխատել, մենք մեր առանձնահատուկ դեպքն ունենք. և պետք չէ մեզ վրա կիրառել գոյություն ունեցող բոլոր ձևերն ու մեխանիզմները»,- ասել է փորձագետը: