Home / Հայաստան / Թուրքիայի վարչապետը կմեկնի Ռուսաստան` «ընդլայնելու համագործակցության շրջանակները»

Թուրքիայի վարչապետը կմեկնի Ռուսաստան` «ընդլայնելու համագործակցության շրջանակները»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս տարվա գարնանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Այս մասին այսօր հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Նրա խոսքով` այցի շրջանակներում կանցկացվի ռուս-թուրքական ռազմավարական ծրագրավորման միացյալ խմբի երկրորդ նիստը:

«Ես վստահ եմ, որ այս համագործակցությունը կմեծացնի Ռուսաստանի հետ հարաբերությունների շրջանակը և նոր մակարդակի վրա կբարձրացնի դրանք»,- նշել է նախարարը:

Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնել է Թուրքիա` ռազմավարական ծրագրավորման Միացյալ խմբի առաջին նիստին մասնակցելու նպատակով: