Home / Հայաստան / Եվրոպան Հայաստանին չի պատժի. անվճար սաունա լրագրողների համար

Եվրոպան Հայաստանին չի պատժի. անվճար սաունա լրագրողների համար

Մամուլի ասուլիս-սաունա` դիտավորյալ ենք ընտրել այս սենյակը, որպեսզի հանկարծ օդափոխություն չլինի, կներեք այս բանի համար:

Այսպես է սկսել իր մամուլի ասուլիսը ԵԽ Մարդու իրավունքերի գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը, որի ընթացքում, նա ընդհանուր անդրադաձ է կատարել Հայաստանում 2008 թվականի մարտյան իրադարձություներին, խոսքի և մամուլի ազատության խնդրին, ինչպես նաև բանակում մարդու իրավունքներին վերաբերող հարցերին:

Պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք Համմարբերգն իր զեկույցում խոսելու է ՀՀ իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, վերջինս ասել է, որ դա իր իրավական շրջանակներից դուրս է և ինքն իրավասու չէ առաջարկելու պատժամիջոցներ:

«Չեմ կարծում, թե դիտարկվում են լուրջ պատժամիջոցներ կամ դրանց հնարավորությունը: Խորհրդարանական վեհաժողովն իր քննարկումներում դիտարկել է որպես տարբերակ Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը: Սակայն հակափաստարկը հետևյալն է` ինչու խորհրդարանական պատվիրակությանը պատժել մի բանի համար, որ արել է կառավարությունը, և արդյոք սա համահունչ կլիներ Եվրոպայի խորհրդի այն մոտեցմանը, որ գործադիր և օրենսդիր մարմինները պետք է տարանջատել: Տեղեկացված գուշակությունս կլիներ, որ ԵԽԽՎ-ում նմանատիպ քննարկում չի լինի, բայց դա չի նշանակում, որ այստեղի խնդիրներին արձագանք չի լինի: Սակայն ես կարծում եմ, որ Խորհրդարանական վեհաժողովը կխուսափի պատժամիջոցներ կիրառելուց»,- ասել է Համմարբերգը:

Լրագրողներից մեկը նկատել է, որ Համմարբերգի նախորդ այցի ժամանակ վերջինս ասել է, թե քաղաքական վենդետա է իրականցավում Հայաստանում, և կան մարդիկ, որ դատապարտված են քաղաքական հայացքների համար, սակայն, ըստ լրագրողի, այսօր նրա դիրքորոշումը մեղմացել է, և ինչով է պայմանավորված այս հանգամանքը:

«Ես չեմ խորշում քննադատությունից, բայց այս հարցում, եթե նայեք, թե տարբեր առիթներով ես ինչ եմ ասել քաղաքական ազատազրկումների մասով, ես շատ հետևողական եմ եղել: Բաներ եմ ասել, որոնք ոչ ամբողջովին են ստույգորեն լուսաբանվել»,- ասել է Թոմաս Համմարբերգը:

Ասուլիսի վերջում Համմարբերգը հայտարարել է` անվճար սաունայի ժամն ավարտված է: