Home / Հայաստան / WikiLeaks-ի հիմնադիրը գեղարվեստական ֆիլմի հերոս կդառնա

WikiLeaks-ի հիմնադիրը գեղարվեստական ֆիլմի հերոս կդառնա

Josephson Entertainment и Michelle Krumm Prods ընկերությունը մտադիր է ֆիլմ նկարահանել WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջի մասին, հաղորդում է Variety-ն:

Ֆիլմի սյուժեն հիմնված կլինի ավստրալացի լրագրող Էնդրյու Ֆոուլերի` «Աշխարհում ամենավտանգավոր մարդը» գրքի բովանդակության վրա: Ռոբերտ Ֆոուլերի գիրքը կհրատարակվի 2011 թվականի վերջին: Ֆիլմի ժանրը բնութագրվում է որպես թրիլերի և դրամայի համակցություն:

«Բավական էր հանդիպեի Էնդրյուի հետ և կարդայի նրա գրքից որոշ գլուխներ, որպեսզի հասկանայի, որ այդ սյուժեի հիման վրա հնարավոր է այնպիսի ֆիլմ նկարահանել, որը կստիպի մարդկանց մտածել»,- հայտարարել է նախագծի պրոդյուսեր Միշել Կրումը: