Home / Հայաստան / Օմբուդսմենի խորհրդականն այժմ օգնելու է նախագահին

Օմբուդսմենի խորհրդականն այժմ օգնելու է նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օգնական նշանակված Գեորգի Կուտոյանը նախքան այս պաշտոնը ստանձնելն աշխատել է որպես Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի խորհրդական:
Հարությունյանի` Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Իրավաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցնելու օրոք Կուտոյանը դասավանդում էր նույն համալսարանում և նրա ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել:

Գեորգի Կուտոյանը 31 տարեկան է և մասնագիտանում է եվրոպական իրավունքի գծով: