Home / Հայաստան / «Դոմոդեդովո» օդանավակայանի պայթյունից տուժածների թվում կա մեկ հայ

«Դոմոդեդովո» օդանավակայանի պայթյունից տուժածների թվում կա մեկ հայ

ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունը և ՌԴ  արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տուժած քաղաքացիների անուններրը:

Առաջին գերատեսչության հրապարակած ցուցակում 42 մարդու թվում հայեր չկան, իսկ ահա ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների համաձայն, Մոսկվայի քաղաքային 64-րդ հիվանդանոց է տեղափոխվել 1969 թվականին ծնված Կարեն Միխայիլի Գալուստյանը:  Նա գրանցված է Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքում, ենթադրաբար, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Epress.am-ին հաղորդել էր, որ խիստ նախնական տվյալներով զոհվածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան:

Նշենք, որ, ըստ նախնական տվյալների, առավել շատ են տուժել Տաջիկստանի քաղաքացիները, ովքեր ժամանել են Դուշանբեի չվերթով: