Home / Հայաստան / Թուրք լրագրողը մահափորձից հետո էլ խոստանում է ճշմարտություն գրել

Թուրք լրագրողը մահափորձից հետո էլ խոստանում է ճշմարտություն գրել

Usak.tv լրատվական կայքի սեփականատեր, լրագրող Քյազիմ Շենի նկատմամբ մահափորձ է իրականացվել Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Ուշակ քաղաքում` իր տան դիմաց: Հանցագործը կրակել է լրագրողի ոտքին: Կրակրողը` Թեքին Ուգյուրը, ձերբակալվել է, զենքը` առգրավվել:

Ինչպես հաղորդում է Uşak Denge պարբերականը, 23-ամյա հանցագործը սպասել է լրագրողին նրա տան դիմաց, մինչ նա տուն կժամաներ կնոջ` Սամրա Շենի հետ:

Հանցագործը երեք անգամ կրակել է Շենի ոտքերի վրա: Ուգյուրը ձերբակալվել է հարձակումից ոչ շատ ուշ: Նա ընդունել է իր մեղքն առաջին հարցաքննության ժամանակ: Մինչ այդ 4 հոգի նույնպես ձերբակալվել էին Շենի ցուցմունքների համաձայն, որոնց մեջ եղել է «Ազգայնական շարժում» կուսակցության շրջանային ղեկավարներից մեկը: Նրանք ազատ են արձակվել, երբ Ուգյուրին կալանավորել են:

Շենը հետևյալ կերպ է մեկնաբանել պատահարը. «Մենք`լրագրողներս, մեր պարտականություններն ենք իրականացնում և լրատվություն ենք հաղորդում ձախողված հարձակման մասին: Ես չեմ ճանաչում իմ վրա մահափորձ իրականացնողին, և դա էական էլ չէ, ավելի կարևոր է այն, թե ով է կարգադրել նրան անել դա: Մենք կշարունակենք ճշմարտությունը գրել, եթե անգամ նրանք հրացանի գնդակն ուղղեն մեր գլխին»: