Գլխավոր / Հայաստան / Գալիք 10 տարիները Հայաստանը կապրի «ողբերգական» եթերի պայմաններում

Գալիք 10 տարիները Հայաստանը կապրի «ողբերգական» եթերի պայմաններում

Հասարակական քննարկումները օրենքների, հատկապես` հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքների փոփոխությունների շուրջ պետք է սկսել այդ օրենքների ընդունումից առաջ, այլ ոչ թե հետո, երբ ժողովուրդը և ԶԼՄ-ները կանգնում են փաստի առջև: Այս մասին հունվարի 27-ին Երևանում տեղի ունեցած «ԶԼՄ-ները Հայաստանում» կոնֆերանսի ժամանակ ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
«Ինչպե՞ս է ստացվում, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հայտարարած մրցույթից առաջ ոչ ոք չի կասկածում, որ ԳԱԼԱ-ն կզրկվի արտոնագրից, իսկ «Ա1+»-ը չի վերադառնա եթեր: Բոլոր հարցումները ցույց կտան.   երկրում ոչ մեկը չեր կասկածում, որ այդպես էլ կլինի», — նշել է Սաֆարյանը:

Եթերում մնացած հեռուստաալիքները, ըստ «Ժառանգության» ներկայացուցչի, պատկանում են քաղաքական ուժերին կամ կցված են ինչ-որ օլիգարխի: «Մոտակա 10 տարիների ընթացքում մենք ապրելու ենք այդ ալիքների պայմաններում: Դա ողբերգություն է ինձ համար», — ասել է քաղաքական գործիչը:

Պատգամավորի խոսքով` Հայաստանի իշխանությունները փոփոխությունները ներկայացնում են որպես բարեփոխումներ` մոլորության մեջ գցելով միջազգային կառույցներին և հասարակությանը: